Օտարերկրացիները կարող են պատվաստվել միայն 10 օր և ավելի ժամկետով ՀՀ-ում գտնվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

նկար

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։

Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.

Հյուսիսային պողոտա,

«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն, 

«Մեգա մոլ» առևտրի կենտրոն, 

«Դալմա մոլ» առևտրի կենտրոն, 

«Կասկադ» համալիր։

--00—ԼՄ