Մահվան ելքով վթար Արզնու խճուղում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

վթար

Հուլիսի 14-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 22-ամյա Էրիկ Հակոբյանը մահացել է, ևս մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կատարվում է նախաքննություն։

--00--ԱԹ