Թուրքիայի քաղաքացին անցել է Արաքս գետն ու ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

թուրքիաա

Թուրքիայի քաղաքացի Յըլմազ Էրգինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ու գործն ուղարկել դատարան։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ թուրք սահմանախախտը ՀՀ պետական սահմանը հատել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջորդ օրը՝ 2021 թվականի հունիսի 21-ին։

Նախնական քննության տվյալներով՝ Թուրքիայի հանրապետության քաղաքացի Յըլմազ Էրգինը 2021թ. հունիսի 21-ին ժամը 20:05-ի սահմաններում շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի վարչական տարածքում տեղակայված թիվ 40 սահմանապահ ջոկատի ,,Երվանդաշատ,, ուղեկալի 9-րդ տեղամասում հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի հանրապետության կողմից մուտք է գործել ՀՀ ու բռնվել ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:

Սահմանախախտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ։

--00—ՄՀ