Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

պարեկություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 18, մարմնական վնասվածք պատճառելու` 7, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 4, հարկերից խուսափելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության, գույքը անզգուշությամբ վնասելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ, ազատությունից ապօրինի զրկելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ