Նիկոլին հատուկ բերեցին, որ բոլոր կեղտոտ գործերն անի, ու հետո «հերոսին» բերեն իշխանության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

«Ստեղծված իրավիճակից ելքը արտաքին անվտանգության ապահովումն ու ազգային-անցումային կառավարության ձևավորումն է։ Այս երկու հանգամանքով մենք կարող ենք հաղթահարել աղետը և ամբողջությամբ հետ պտտել պատմության անիվը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ պետք է ընդունվի նոր սահմանադրություն, փոխվի ընտրական օրենսգիրքը, իսկ արտաքին հարթակում պետք է վարել բազմաբևեռ քաղաքականություն:

«Փաշինյանը՝ որպես քաղաքական դեմք և իշխանություն, երկար կյանք չունի։ Արտաքին և ներքին զարգացումները տանելու են նրան, որ կարճ ժամանակ հետո Փաշինյանի իշխանությունը չի լինելու»,-նշել է Ավետիսյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ