Արսեն Ավակովը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարական է տվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին​» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում եմ ներկայացրել: Շնորհակալություն իմ թիմին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն բոլոր սպաներին, շարքայինին և ծառայողին»,-ասել է նա:

--00--ԱՀ