Ադրբեջանում հրապարակվել են տվյալներ, որոնք իշխանությունը թաքցնում էր

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Ադրբեջան

Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությանը կից բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնման պետական ​​գործակալությունը շարունակում է աշխատանքը` հաշմանդամության որոշման և խմբեր սահմանելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:

Համաձայն գործակալության` ընթացիկ տարվա վեց ամսվա ընթացքում Գործակալությունը հաշմանդամության կարգ է տվել ընդհանուր առմամբ 21.525 անձի: Նրանցից առաջին անգամ կարգ է տրվել 7.018-ին, երկրորդ անգամ` 14,507-ին: Այս Նշանակումների քանակը 68 տոկոսով ավել է 2020 թվականի նույն ժամանակահատվածում: Վերոնշյալ խմբերի անձանց համար նախատեսված են համապատասխան սոցիալական նպաստներ:

Փաստացի, Ադրբեջանում հրապարակվել են տվյալներ, որոնց մասին մինչ այժմ չի հաղորդվել: Կարելի է եզրակացնել, որ հաշմանդամության կարգ ստացած 7 018 մարդ ԼՂ պատերազմի մասնակից է:

--00--ԱԹ