Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին․ Լաքոտը՝ հայկական մշակույթի պաշտպանության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այս շաբաթ կազմակերպում է Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) հայաստանյան խոշոր հաստատությունների մասնագետների համար առաջին դասընթացը ԺԱԻ-ի տնօրեն Շարլ Պերսոնազի ներկայությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Այս դասընթացը հյուրընկալվում է հայկական հիշատակի պահպանման խորհրդանշական վայր Մատենադարանում:

Այս դասընթացը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության առաջին փուլն է, որը նպատակ ունի տարածաշրջանային տրամաբանության մաս դառնալ և որը, մասնավորապես, կներառի հայ մասնագետների համար հինգամյա վերապատրաստման ցիկլ, ուսումնական նախագծեր, որոնցում կներգրավվեն ֆրանսիացի և հայ մասնագետներ ու ուսանողներ, ժառանգության պահպանման ոլորտի ուսանողների փոխանակում, համատեղ թիմի կողմից ֆրանսիական փորձագիտությամբ հայկական ժառանգության խորհրդանշական օբյեկտի վերականգնում:

Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է: Այս գործողությունների միջոցով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին՝ ապահովելու դրա պաշտպանությունն ու արժեվորումը:

--00—ԼՄ