Իշխանությունը չի ներելու անհնազանդ բարձրաստիճան զինվորականներին, այդ թվում՝ Խաչատուրովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը 24News-ի հետ հարցազրույցի շրջանակում նշել է, որ նախընտրական շրջանում եղել է սպառնալիք վարչապետի պաշտոնակատարի կողմից, իսկ հետընտրական փուլում ականատես են դարձել դրա արտահայտման, և որ դա առաջին հերթին Սյունիքով է արտահայտված։

«Չեն ներվելու բոլոր այն զինվորականները, որոնք չեն համաձայնվել պետական քաղաքականության հետ, արտահայտել են իրենց դիրքորոշումը, իսկ հետագայում հրաժարվել են դրա կրողը չմնալուց։ Իսկ նրանք, ովքեր ներողություն չեն խնդրել կամ չեն գնացել, չեն համարել, որ սխալմունք է եղել իրենց դիրքորոշման այդպիսի արտահայտումը, նրանք ամենատարբեր փուլերում պատժի են ենթարկվելու։ Այս փուլում պատժի են ենթարկվում այն զինվորականները, որոնք ունեն բարձր հեղինակություն»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ