Ցավ, ամոթ եմ զգում, Խաչատուրովը հաղթած գեներալ էր, որից իշխանությունն ազատվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

«Եթե համեմատելու լինենք, վերջին մեկ տարում մեզ համար բոլոր առումներով ամենալուսավոր կետը մնացել են 2020-ի հուլիսյան մարտերը․ այն ուրախությունը, այն հաստատակամությունը, այն հաղթանակի ձգտումն ու տեսիլքը, այն ամենն, ինչ ապրում էինք մենք այդ օրերին, չափազանց իրական էր թվում մեզ, և այդ բոլորի գլխին կանգնած էր պատվախնդիր, մեր անվտանգությունն իր պատիվը համարող, զինվորականի բարձրագույն կոչում ունեցող, հայրենիքը ամեն բջիջով ապրող, իր մեջ պետականությունը կրող, գեներալ Գրիգորի Խաչատուրովը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Եվ այսօր, երբ մենք տեսնում ենք իրեն, այսպես կոչված, զորացրված, իր պայմանագիրը չերկարացված, ցավ ենք ապրում։ Ամոթ, որ այսպիսի եզակի զինվորականը թողնում է զինվորական ծառայությունը։ Մյուս կողմից էլ մտածում եմ, որ հաղթանակած զորավարը չէր կարող ապրել այս պարտության միջավայրում»,-ասել է Բագրատ սրբազանը:

Նա անդրադարձել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ իր հոտը կատարել է իր ընտրությունը, բայց միևնույն է, հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ