Պուտինն արձանագրեց. Նիկոլին ընտրելով՝ ունենալու ենք տարածքային և արժեքային կորուստներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

«ՌԴ նախագահը հստակ արձանագրեց՝ մենք ունենալու ենք և՛ տարածքային, և՛ արժեհամակարգային բազմաթիվ կորուստներ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք մեր ճակատագիրը տնօրինեցինք այնպես, որ վերարտադրեցինք սերիական մարդասպանի, մանկապիղծի»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Խոսելով հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանը հնարավոր պայմանագրում փորձելու է ներառել Արցախի պատկանելության հարցը, իսկ իշխանությունը չի հետապնդելու հայկական շահը։

Նրա խոսքերով՝ Ադրբեջանը ինչ բրդեց, բրդվելու է, քանի որ գործող իշխանությունը չի պայքարում հայկական շահերի համար։

Ընտրությունների վերաբերյալ Աշոտյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը նշանակում է ձեռքերն Արցախից լվանալու նոր փուլ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ