Սյունյաց վենդետա․ Փաշինյանի «պողպատե» մանդատի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Ընտրություններից հետո Փաշինյանը պողպատե մանդատը գործի դրեց Սյունիքում ու մեկնարկեց բերման ենթարկումների շարքը։ 

«Նորաթուխ» մանդատը բոլոր նրանց համար էր, ովքեր մինչ այս հանդգնել էին փակել նրա ճանապարհը դեպի Սյունիք։ 

Վերջին օրերին կալանավորվեցին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, ձերբակալվեց Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը, բերման ենթարկվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Այսօր էլ ձերբակալվեց Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

Զաքարյանի ձերբակալությունը մյուս դեպքերից տարբերվում էր յուրօրինակ սցենարով։ Ըստ նախկին համայնքապետի փաստաբանի՝ ինքն ու իր պաշտպանյալը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածության համաձայն, կեսգիշերին եղել են քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում։ Ոստիկանները ձևացրել են՝ իբրև տեղյակ չեն, թե ինչու է Զաքարյանը եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։

2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս է եկել ոստիկանական 2 միկրոավտոբուս, դուրս են եկել բազմաթիվ դիմակավորված, ինքնաձիգավոր անձինք ու բռնություն գործադրելով՝ Զաքարյանին պառկեցրել գետնին։

Փաշինյանի չագուճի ուժգնությունը զգացել են նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնյաները, նրանց տներում նույնպես խուզարկություններ են իրականացվել, մի աշխատակցի էլ ձերբակալել են։ Վարչապետի պաշտոնակատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատի գլխին չագուճը ջարդել վաղուց էր խոստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ