ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտաներ կհղի՞ Շուշի այցելած դեսպանների երկրներին․ Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

արման

ԲՀԿ խմբակցություն ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեր առաջ մի շարք երկրների դեսպաններ այցելեցին թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, մասնավորապես՝ Շուշի քաղաքը, խնդրում եմ հայտնել հետևյալը.

• Ի՞նչ քայլեր են կատարվել ՀՀ ԱԳՆ կողմից՝ կանխելու ադրբեջանական կողմի սույն սադրիչ գործողությունները դիվանագիտական դաշտում,

• Պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը դիմել դիվանագիտական
քայլերի, մասնավորապես՝ բողոքի նոտաներ հղել այն պետությունների դիվանագիտական հաստատություններին, որոնց ներկայացուցիչներն այցելել են թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ,

• Եվ առհասարակ, խնդրում եմ պարզաբանում տալ՝ արդյոք ՀՀ կառավարությունը և
ՀՀ ԱԳՆ համարո՞ւմ են տվյալ տարածքները թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, թե՞՝ ո՛չ»:

--00—ԼՄ