Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Տոյոտա Կորոլա»-ն և «Հոնդա Էլիսոն»-ը․ մեկ մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

2021թ. հուլիսի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Տոյոտա Կոռոլա»  և «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ հիշյալ ավտոմեքենաների վարորդները և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով,  տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել  է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
--00—ՄՀ