Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

իտալական

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իտալացիներին Եվրո–2020–ում տարած հաղթանակի կապակցությամբ։ 

Ինստագրամյան էջում Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել։

Իտալիան անգլիական «Ուեմբլի» ստադիոնում պարտության մատնեց տան տերերին և երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ նրանք այդ հաջողությանը հասել էին 1968-ին։ 

--00—ՄՀ