Քարակերտ համայնքի 6 փողոցներում 7245 քմ ասֆալտապատում կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

նկար

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Քարակերտ համայնքի 6 փողոցում 7245 քմ ասֆալտապատում կիրականացվի.

Ավ. Իսահակյան՝ 1390 քմ

Մ. Սարյան՝ 242,5 քմ

Կամոյի՝ 1355 քմ

Հ. Շիրազ՝ 967,5 քմ

Հր. Քոչար՝ 1395 քմ

Ե. Չարենց՝ 1895 քմ

Վերոնշյալ ներհամայնքային ճանապարհները գրեթե ծածկույթ չունեն: Համայնքային միջոցներով պարբերաբար փոսալցում է իրականացվում, ինչն էլ խնդրի կարճատև և ոչ արդյունավետ լուծում է ապահովում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5 սմ մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկույթի ապահովում:

Ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհների երթևեկելի հատվածի լայնությունը կդառնա 5 մ՝ առավել հարմարավետ տեղաշարժ ապահովելով հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կանհետանա նաև անձրևից ու ձնհալից հետո առաջացող ցեխը, իսկ նորմալ եղանակային պայմաններում՝ փոշին:

Ծրագրի շահառուների թիվը 15 000 է: Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20-40 ժամանակավոր աշխատատեղ:

--00—ԼՄ