Իտալիան՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

նկար

Եվրո-2020-ի եզրափակիչում Իտալիայի հավաքականը հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց Անգլիային։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

Երկրորդ րոպեին անգլիացիներիը բացեցին հաշիվը։ Արագ գրոհից հետո ՊՍԺ-ի 22-ամյա խաղացող Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պաշտպան Լյուկ Շոուն, որն օգտագործեց Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա պաշտպան Կիրան Տրիպիեի փոխանցումը։

Լյուկ Շոուի գոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում։ Անգլիայի հավաքականին 1 րոպե եւ 57 վայրկյան պահանջվեց գոլ խփելու համար։

Առաջին խաղակեսում տարածքային առավելություն ուներ Իտալիայի թիմը, որը գնդակին տիրեց ժամանակի 62 տոկոսը, սակայն սուր պահեր ստեղծել չկարողացավ։ Անգլիայի թիմը եւս Շոուի հարվածից բացի, այլ հարված մրցակցի դարպասին չկատարեց։

Ընդմիջումից հետո իտալացիների խաղացողներ, «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեի եւ Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հարվածներից հետո երեք սեյվի հեղինակ դարձավ «Էվերտոնի» 27-ամյա դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։

67-րդ րոպեին իտալացիներից պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին։ Նա Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 34 տարեկան եւ 71 օրական։

Հիմնական ժամանակում Իտալիան 5 հարված կատարեց մրցակցի դարպասին, Անգլիան՝ 1 անգամ։

Իտալիայի համար սա արդեն 4-րդ եզրափակիչն էր: Երկու անգամ` 2000 և 2012 թվականներին Իտալիան ձախողվել է, իսկ 1968 թվականին «ազուրիները» հաղթել են:

--00—ԼՄ