Վրաերթ-ավտովթար Երևանում. վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծանր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

վրաերթ

Այսօր՝ հուլիսի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:40-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան, Ռոստովյան 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված վիճակում գտնվող բեռնատար «Գազելին», վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է իր առջև կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթի հետևանքով տուժած 3 հոգի նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է, սակայն վարորդական իրավունքի վկայական չուներ: Նա պատճառաբանել է, որ ժամկետը լրացել էր, առաջիկա օրերին պետք է դիմեր նոր վարորդական իրավունքի վկայականը ձեռք բերելու համար: Հետաքննիչի հանձնարարականով Toyota-ն տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

--00--ԱԹ