Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

վթար

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 36-ամյա Գևորգ Նիկողոսյանի վարած BMW մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Գասպարյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Գ. Նիկողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով BMW-ն դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱԹ