Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

Շուշի

Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։ Այս մասին հայտնում է Sputnik.Armenia-ն՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Դատելով տեղական ԶԼՄ - ների արձագանքից ՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում էր առաջացրել. տեղի ունեցածը անվանում են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրում «հայամետ» դիրքորոշման մեջ։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

--00--ԱԹ