Մարդ ինչքան խփնված պետք է լինի, որ «դուխով» գլխարկը հագնի ու գնա բայրաքթարների դեմ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 10,  24News

Մարդ ինչքան խփնված պետք է լինի, որ «դուխով» գլխարկը հագնի ու գնա բայրաքթարների դեմ։ Այս մասին 24 TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը։ Վերջինս խիստ քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «Պողպատյա մանդատի» գաղփարը՝ նշելով, թե դա ժողովրդավարության կոպտագույն խախտում է։

Բացի այդ Սադոյանն իշխանությանը մեղադրեց ստախոսության մեջ։ Ըստ նրա՝ մինչ օրս ոչ մի խոստում չի իրականացվել, այդ թվում և պատերազմի կանխումը։

Նախկին պատգամավորի համոզմամբ այս աղետալի վիճակից դուրս գալու միակ ելքն ազգ-կազմակերպության ստեղծումն է, այսինքն՝ աշխարհում ապրող 10 միլիոն հայերին ներգրավել Հայաստանի կառավարման գործին։

--00—ՄՀ