Հադրութի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

1.jpg

Ադրբեջանի կողմրց բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից`կամավոր, պահեստազորային) աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։

--00--ԱԹ