Մեղրի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել. փոխքաղաքապետը նույնպես կհեռանա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

Մեղրի

Հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը։

Նա հայտնեց, որ Զաքարյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է նաեւ այն պատճառով, որ պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

Մեր հարցին՝ արդյոք Զաքարյանի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, փոխքաղաքապետն արձագանաքեց, որ նա իր կամքով է հրաժարական ներկայացրել։

Արմեն Սամվելյանը հայտնեց, որ ինքը նույնպես շուտով կհեռանա պաշտոնից, իսկ մինչեւ այդ նա կփոխարինի Մխիթար Զաքարյանին։

--00—ՄՀ