Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Հասարակական

Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։

Ենթադրվում է, որ Փարամազյանն ունի կասկածյալի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Քաջարանի քաղաքապետի բնակարանում և ավտոմեքենայում, ինչից հետո նրան բերման են ենթարկվել։ 

--00--ԿԿ