Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News 

Ավինյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտադրություն չունի մնալ քաղաքականության մեջ եւ օրենսդիր կամ գործադիր մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնել:

Ըստ մեր տեղեկությունների՝ նա իր մտերմիկ շրջապատում է ասել այդ մասին: Ավելին, մենք տեղեկացանք, որ նա նախընտրում է տեղափոխվել մասնավոր ոլորտ եւ այդ մասին արդեն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե չի ցանկանում ո՛չ գործադիրում, ո՛չ էլ օրենսդիրում որեւէ պաշտոն զբաղեցնել:

Տիգրան Ավինյանն իր մտերիմ մարդկանցից մեկին՝ Վարագ Սիսեռյանին, մասնավոր ոլորտ է տեղափոխել: Սակայն մենք տեղեկացանք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում, եւ հենց այդ մասնավոր ոլորտ է ցանկանում տեղափոխվել Տիգրան Ավինյանը, այդ պատճառով էլ արդեն իր մտերիմ անձին տեղափոխել է այնտեղ: Խոսքը կապի ծառայություն մատուցող ընկերություններից մեկն է, որտեղ Ավինյանն իրեն տեսնում է ղեկավարի պաշտոնում, եւ նշանակվելուց հետո իր կողքը կհավաքի իր թիմակիցներին, որոնց հետ աշխատել է կառավարությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ