Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 8,  24News 

․

Կայացել է Eternity-2021 խորագիրը կրող զորավարժությունների անցկացման նախապատրաստմանը նվիրված առաջին նիստը:

Զորավարժություններին մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը: Այս մասին հայտնում է Minval.az-ը։

Զորավարժությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 4-8-ը: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Նիստը կայացել է տեսաժողովի ձևաչափով:

--00--ԱՀ