2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

նկար

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 8-ին անցկացվել է շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, նաև հրահանգավորել են զինծառայողներին առաջադրված խնդիրների կատարման, անվտանգության պահպանման և մարտական հերթապահության կրման կանոնների վերաբերյալ։

նկար
նկար

--00—ԼՄ