Ե՞րբ և ո՞ր պատվաստանյութով կարող են պատվաստել ՀՀ-ում օտարերկրացիները․ նոր որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

նկար

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 1393-Լ հրամանում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

Ըստ այդմ, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումների քաղաքականությունը փոփոխվել է։

2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու դեպքում «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով:

--00—ԼՄ