ՌԴ-ն չի թողնի Ադրբեջանին ՀՀ տարածքում անցնել որոշ կարմիր գծեր․ ամեն ինչ դեռ նոր է սկսվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

«Ռուսներին պետք չէ, որ տարածաշրջանում, և մասնավորապես ՀՀ-Ադրբեջան սահմանին պատերազմ սկսվի։ Նրանց համար ցանկալի չեն անգամ սահմանային միջադեպերը։ ՌԴ-ի համար միևնույն է, թե որտեղով կանցնի հայ-ադրբեջանական սահմանը, բայց նաև կան կարմիր գծեր, և ոչ մի դեպքում Մոսկվան չի թողնի, որպեսզի ՀՀ-ի տարածքի այդ հատվածներն անցնեն Ադրբեջանին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ զարգացումները բազմաթիվ գործոններից են կախված, այդ թվում Ալիևից։

«Ալիևն ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական օրակարգի վրա, օրինակ՝ կլինե՞ն վեց ամիս անց արտահերթ ընտրություններ, թե՝ ոչ։ Այս ընտրություններով խնդիրները ոչ միայն չավարտվեցին (թե՛ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում, թե՛ տարածաշրջանային զարգացումների համատեսքտում), այլ ճիշտ հակառակը`ամեն ինչ նոր է սկսվում»,-նշել է քաղաքագետը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ