33 հազար դրամ թոշակից 15 հազարի դեղ եմ գնել, մնացած գումարով պետք է 1 ամիս ապրեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Հայաստանում որոշ ապրանքատեսակների գները շարունակում են բարձր մնալ։ 24News-ը զրուցեց Երևանի բնակիչների հետ՝ պարզելու համար, թե հատկապես ո՞ր ապրանքների գնաճն է նրանց անհանգստացնում։

Քաղաքացիները նշեցին, որ վերջին շրջանում նկատելի է հատկապես շաքարավազի, կաթնամթերքի, հյութերի, ձեթի և ալյուրի գների բարձրացումը։

Հարցվածներից մեկը նկատեց, որ մթերքները թանկանում են, սակայն աշխատավարձը չի բարձրանում, ինչն էլ անդրադառնում է հասարակության սոցիալական վիճակի վրա: 

«33 հազար դրամ թոշակից 15 հազարի դեղ եմ գնել, մնացած գումարով պետք է 1 ամիս ապրեմ, այդպես է ստացվում, իհարկե ապրել չի լինի»,-ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ