Ինչ փոփոխություն է սպասվում սահմանին. հայտնի է Փաշինյանի ՌԴ մեկնելու նպատակը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Նիկոլ Պուտին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցից Մոսկվա, որտեղ նա հանդիպելու Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ հարցերի՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները։

Նկատենք՝ Փաշինյանն այս տարբերակի մասին խոսել էր դեռ մայիսին։ Մասնավորապես, նա մայիսի 29-ին ՔՊ գրասենյակում նշեց, թե ովքեր կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու երկրների զորքերի դուրսբերման դեպքում:

«Եթե Ռուսաստանը համաձայն է այս գաղափարի հետ, ապա դա կարող են լինել ռուս սահմանապահներ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական խմբեր, կամ էլ թե՛ սահմանապահներ, թե՛ դիտորդներ», – ասաց նա: Միաժամանակ նա հավելեց, որ սահմանին ներկա այդ ուժերը պետք է երաշխիքներ տան երկու կողմից զորքերը դուրս բերելու մասին:
Եվ, ահա, Փաշինյանը իրագործում է իր այս ծրագիրը այժմ՝ վերարտադրվելուց հետո:

Եվ, մեր տեղեկություններով, այսօր ոչ միայն այդ տարբերակն է քննարկվելու, այլեւ չի բացառվում՝ ստորագրվի փաստաթուղթ ՝ այդ դրույթներին համապատասխան։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով ՀՀ սահման է ներխուժել մայիսի 12-ից եւ մինչ օրս գտնվում է ՀՀ տարածքում: Իսկ թե որտեղ են տղակայվելու ռուսական ոժերը, ինչպես է գծվելու սահմանը, դեռ անհայտ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ