Զասի հայտարարությունները ազդել են, որ Ադրբեջանը Վերին Շորժայում միջադեպ հրահրի․ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են։ Այս մասին ՀՀանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։

«Պարոն Զասի ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տալիս»,– նշեց ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի արած  հայտարարությունների մի մասը իրականությանը չի համապատասխանում։  

«Քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ»,- հավելեց նա։

--00--ԱՀ