Մեկնարկեց հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկման գործընթացը. Ժաննա Անդրեասյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 6, 24News

․

Այսօր մեկնարկեցինք հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկման գործընթացը՝ սկսելով ուսուցիչների, տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստումները Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Շնորհակալություն բոլոր գործընկերներին, կառույցներին, որոնց հետ աշխատում ենք որպես մեկ մեծ թիմ՝ հանրակրթության բովանդակային փոփոխությունը տեղ հասցնելու և իրագործելու համար»,- գրել է Անդրեասյանը։

--00--ԱՀ