Ստեփանակերտում շարունակվում են նոր թաղամասի շինաշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

շինարարություն

Շարունակվում են Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքի նոր թաղամասի շինաշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

«ԱՀ Ստեփանակերտ քաղաքում Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները լայն թափով շարունակվում են։ Արդեն ավարտվել են հողային աշխատանքները, այժմ հավաքվում է բետոնային հիմքի մետաղական կառույցը:
Շինարարությունը իրականացնում են «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները։
Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ»։

--00—ՄՀ