Բաքուն «լրտեսության» մեղադրանքով 2 հայ գերու կդատի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

Բաքու

Ադրբեջանում ևս երկու հայ գերու դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է: Դավիթ Տիգրանի Դավթյանը և Գևորգ Ռուբենի Սուջյանը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 հոդվածի (լրտեսություն) հատկանիշներով:

Ադրբեջանական լրատվականներից մեկի հաղորդմամբ՝ նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան՝  քննարկման:

Քրեական գործը տեղափոխվել է դատավոր Ալի Մամեդովի վարույթ: Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին:

--00—ՄՀ