Սյունիքի մարզում ադրբեջանցիները 13-ամյա երեխայից խլել են 3 անասուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Հասարակական

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի 13-ամյա հովիվից ադրբեջանցիները խլել են 3 անասուն: 24News-ի հետ զրույցում Տեղ համայնքի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանը նշեց, որ երեխան առավոտյան անասուններին արածացնելու ժամանակ ամենայն հավանականությամբ հատել է սահմանը և ադրբեջանցիները անմիջապես նրանից խլել են երեք եղջերավոր անասուն:

«Դեպքից րոպեներ անց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը տեղեկացել է, արդեն առավոտյան 6:30 եղել է Խնածախում, կապվել է բանակային կորպուսի հրամանատարության, ռուս խաղապահների հետ, և ժամը 10:30-ի կողմերն այդ 3 անասունները վերադարձվել են, միջադեպ չի եղել»,- մանրամասնեց նա:

--00--ԿԿ