7 օրում գրանցվել է 802 դեպք՝ 308 հրդեհ, 16 ինքնասպանության փորձ, 15 փլուզում, քամի,կարկուտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

աին

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 802 դեպք, որից 429-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 308 հրդեհի, 4 փլուզման, 7 ուժեղ քամու, 4 ուժեղ կարկուտի, 16 ինքնասպանության փորձի դեպք, 79 ՃՏՊ, ինչպես նաև՝ 185 կենցաղային կանչ. տուժել է 122 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 6 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է թունավորման 13 դեպք. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

--00—ԼՄ