ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը ականապատման քարտեզների դիմաց, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։
«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող 15 Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը»,- նշվում է հաղորդագրությունում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ դա կարևոր քայլ է լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգման ուղղությամբ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն միաժամանակ կոչ է արել կողմերին կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ բովանդակային երկխոսությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը։
--00—ԼՄ