Կարմիր Շուկա համայնքում 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

նկար

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են:

նկար
նկար

Ավարտման փուլում են համայնքում կառուցվող թվով 3 առանձնատան շինարարական աշխատանքները: Ներկա դրությամբ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։ Շինաշխատանքներն իրականացնում է «Հիմնաքար» ՓԲ ընկերությունը։

նկար

--00—ԼՄ