Փորձություններից հետո ժողովուրդն իրավունք ունի վերածնվելու և կառուցելու իր երջանիկ ապագան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Հասարակական

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ:

«Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: 

Արժեքները, որոնք ընկած են այս ձևակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար մղած պայքարը։ 

Այժմ՝ դաժան փորձություններից և արհավիրքներից հետո, մեր ժողովուրդն իրավունք և ինչ֊որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու և կրկին կառուցելու իր երջանիկ ապագան, ապացուցելու, որ այդ արժեքները սրբազան են, անքննելի և անսակարկելի, իսկ մեր պետականության ընթացքը` անկասելի։

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում։

--00--ԿԿ