Միահամուռ տեր կանգնեցինք մեր Մայր օրենքի ամենակարևոր հոդվածներից 1-ի իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Բադսյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է ՀՀ Սահմանադրության ընդունման օրը:

«Սկզբում 2018 թվականի դեկտեմբերին, հետո՝ 2021 թվականի հունիսին, բոլորս միահամուռ տեր կանգնեցինք մեր Մայր օրենքում ամրագրված ամենակարևոր հոդվածներից մեկի՝ հոդված 2-ի իրականացմանը, ու ազատ ընտրությունների միջոցով ևս մեկ անգամ փաստեցինք, որ թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, և կեցցենք մենք, որ ազատ ընտրությունների միջոցով ապահովելու ենք նաև Սահմանադրության մյուս հոդվածների իրագործումը:

Շնորհավոր Սահմանադրության օր»,- գրել է Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում:

--00—ՄՀ