ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է ականապատ քարտեզների հանձնումը և հայ գերիների վերադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

նկար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ ողջունելով Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզների տրամադրելու և դրա դիմաց 15 գերիների ազատ արձակելու փաստը:

«Գերազանց նորություններ՝ Բաքվից և Երևանից: Լավ է, որ ազատ են արձակվել ավելի շատ պահվող հայեր: Կարևոր է նաև, որ ավելի շատ ականային քարտեզներ են փոխանակվել  Ադրբեջանի կողմում դժբախտ պատահարները կանխելու համար»,-գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների 92 հազար ականների քարտեզները, ինչի դիմաց ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հայ գերու:

--00—ԼՄ