Նուբարաշենի աղբավայրում հերթապահություն է սահմանվել. աշխատանքներին ներգրավվել է 1 ջրատար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

նկար

Հուլիսի 4-ին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ հերթապահություն է իրականացնում Նուբարաշենի աղբավայրում․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 ջրատար, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին՝ ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Մոտ 4 հա տարածքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Կան ծխացող օջախներ․ սահմանվել է հերթապահություն։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

--00—ԼՄ