Ստացվում է, որ, կորցնելով 200000 ընտրողի աջակցություն, Նիկոլը կորցրեց 1 մանդատ ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

1

«Հայաստան» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «Ընտրական տարօրինակ մաթեմատիկա» խորագրով գրառումն է արել Տելեգրամի իր ալիքում:

«Ընտրություններն անցել են, և մենք դեռ երկար կքննարկենք դրանց որակը և արդյունքները: Բայց կա մեկ տարօրինակ հանգամանք, որի մասին կցանկանայի խոսել: 

2018-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, Նիկոլը ստացել է ավելի քան 70 տոկոս ձայն՝ ընտրողների 48,5 տոկոսի մասնակցությամբ: Արդյունքում նրա քաղաքական ուժը խորհրդարանում ստացավ մանդատների ոչ միայն 3/5, այլև 2/3 -ը: 

2021 թվականին, խորհրդարանական ընտրություններին Նիկոլը հավաքեց ձայների 54 տոկոսից պակաս, մասնակցում էր ընտրողների 49,5 տոկոսը: Եվ դարձյալ, նրա քաղաքական ուժը ոչ միայն ստանում է խորհրդարանում մանդատների երեք հինգերորդը, այլ ամեն կերպ ձգտում է ձևակերպել նաև մանդատների երկու երրորդը, այսինքն՝ սահմանադրական մեծամասնությունը: Նրանց համար, ովքեր չգիտեն ասեմ, որ այս պահին 2/3 ունենալու համար, Նիկոլը միայն մեկ մանդատ չունի:

2018-ին Նիկոլը ստացավ Հայաստանի բոլոր ընտրողների ձայների 34 տոկոսը, իսկ 2021 թ.-ին նա արդեն ստացավ Հայաստանի բոլոր ընտրողների ձայների ընդամենը 26,5 տոկոսը:

Նիկոլի ցուցանիշները նվազում են՝ ինչպես իր օգտին տրված ձայների, այնպես էլ բոլոր ընտրողների ընդհանուր թվից, բայց նա շարունակում է պահպանել իր անսասան դիրքը խորհրդարանում: Փաստորեն, ստացվում է, որ, կորցնելով 200,000 ընտրողի աջակցությունը, Նիկոլը կորցրեց միայն մեկ մանդատ՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար:

Ընդդիմությունը կրկին կորցնում է Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները առանցքային որոշումների և սահմանադրական օրենքների ընդունման վրա ազդելու համար:

Այս հանելուկի լուծմանը սպասենք Հայաստանի Սահմանադրական դատարանից:

--00—ԼՄ