ՀԱՊԿ-ի դրույթները չեն տարածվում Հայաստանի հարավային սահմանին ստեղծված իրավիճակի վրա. Զաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կարծում է՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը սահմանային հակամարտություն է, ուստի ՀԱՊԿ կանոնադրության դրույթները, որոնք վերաբերում են հավաքական պատասխանատվությանը, չեն տարածվում դրա վրա: 

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործվում է միայն անդամ երկրներից մեկի վրա ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք սահմանային միջադեպի հետ», - ասել է Զասը՝ նկատելով, որ այս պահին հակամարտությունը սրման փուլում չէ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ սահմանին վերաբերող բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար դեռ շատ աշխատանք կա, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ:

--00—ԼՄ