Իրանական համարանիշներով բեռնատար Volvo-ն մխրճվել է գազալցակայանի տարածք, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

․

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում իրանական  համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը, որը բարձված է եղել բիտումով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կալցավոյում»,  դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է շրջանաձև հատվածի բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը, ապա առաջ ընթանալով՝ բախվել հարևանությամբ գործող գազալցակայանի պարսպին ու ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել գազալցակայանի տարածքում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի,  ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արարատ»  բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ