Տոկիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև երկու հայ լողորդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է ևս երկու մարզիկով: Այս մասին հայտնում է  ՀԱՕԿ-ը:

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական  խաղերում Հայաստանից երկու լողորդների մասնակցության մասին:

Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը ՝ 100 մետր ազատ լողաոճերում:

Հայաստանն  Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր նվաճել էին` հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը / 77 կգ /, Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը  / 57 կգ / Վազգեն Թևանյանը / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ / , Հովհաննես Բաչկովը / 63կգ / Արման  Դարչինյանը / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ  Իզաբելա Յայլյանը  / 59 կգ /, Սիմոն Մարտիրոսյանը / 109կգ / , ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ/, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը:

--00--ԿԿ