Բաքուն շարունակում է հայ ռազմագերիներին դատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

գերիներ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Հրաչ Արզումանի Ավագյանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի, ընդհանուր առմամբ 14 անձի դեմ շինծու դատավարությունը։ Ադրբեջանը նրանց մեղադրում է իր տարածքում ահաբեկչություն և այլ արարքներ կատարելու մեջ։

 Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնել է, որ դատավոր Աֆղան Գաջիևը լսել է «վկաներին» (չակերտները խմբ․)։

--00—ՄՀ