ՍԴ-ն ստացել է «Հայաստան» դաշինքի դիմումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Քաղաքական

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Այս մասին հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից:

10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է ընտրության մասնակցած քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը։

--00--ԿԿ