Առաջիկա օրերին կդիմենք ՍԴ՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Հայաստան դաշինք

«Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, ասված է դաշինքի տարածած հաղորդագրությունում:

Դաշինքն ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե և անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին։

Մեր պայքարը շարունակվելու է։

Այս իշխանության ամենաթողությունը պետք է սահմանափակվի, պետք է ապացուցենք, որ նրանք ներկայացնում են ամենակոռումպացված իշխանությունը Հայաստանում։

--00--ԱՀ